ՀՀԿ-ն իր անդամներից ոչ մեկին թույլ չի տա արատավորել ՀՀԿ-ի անունը եւ ընտրողներին կաշառել՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ առավել անթույլատրելի է քվեարկությանը հարկադրելը: «Մենք այդպիսի վայ օգնականների եւ արջի ծառայությունների կարիք չունենք: Մենք ընտրության ենք գնում երկրի առաջ մեր պատասխանատվության գիտակցումով: Նույն գիտակցությամբ էլ այն ղեկարավել ու ղեկավարում ենք: Կարծում ենք, որ ընտրողներն ընդունակ են պատասխանատու ուժերին իշխանություն եւ պաշտոններ փնտրողներից տարբերակելուն»,- ասաց Բաղդասարյանը: